Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կաթնամթերքի շուկան կառավարությունը կվերահսկի

Կաթնամթերքի շուկան կառավարությունը կվերահսկի

Կառավարության մայիսի 5-ի նիստում ընդունված համապատասխան որոշմամբ՝ կարգ ու կանոն կհաստատվի կաթնամթերքի շուկայում։ Ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, որոշման իրագործմամբ՝ սպառողները կկարողանան հստակ տարանջատել կովի անարատ կաթից պատրաստված կաթնամթերքը կաթի փոշուց և խտացրած կաթից պատրաստված կաթնամթերքից։ Ըստ փոխնախարարի՝ այն կաթնամթերքը, որը կովի կաթից պատրաստված չի լինի, այսուհետ կմակնշվի և կունենա փորձագիտական եզրակացություն։

Այս դաշտում վերահսկողություն սահմանելու համար նախկինում ևս համապատասխան որոշում կառավարությունն ընդունել էր։ Սամվել Գալստյանի խոսքով՝ այս որոշումը նախկինի լրացումն է և հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել իրավիճակը։

Հարցին, թե կաթնամթերքի շուկայում այսօր ի՞նչ իրավիճակ է տիրում, փոխնախարարը չպատասխանեց՝ նշելով, որ «թվային տվյալներ» չունի։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ